ՈւԵՖԱ-ն «Մարսել»-ի դեմ գործ է հարուցել «Ղարաբաղը Հայաստանն է» պաստառի համար


ՈՒԵՖԱ-ն կարող է պատժել «Մարսելին»։ Պատճառը ֆրանսիական ակումբի երկրպագուների քաղաքական պաստառն է ադրբեջանական «Ղարաբաղի» թիմի հետ խաղում։

Երկրպագուները «Ղարաբաղը Հայաստանն է» գրությամբ պաստառ են կախել։ «Մարսելի» երկրպագուները մարզադաշտում տեղադրել են նաև հայկական դրոշներ։

ՈՒԵՖԱ-ից հայտնել են, որ քաղաքական, գաղափարական, կրոնական կամ վիրավորական բնույթի սադրիչ հաղորդագրություններն արգելված են մարզադաշտերում:

Ֆրանսիական «Մարսելի» և ադրբեջանական «Ղարաբաղի» միջև ՈՒԵՖԱ-ի ակումբային լիգայի 1/16 եզրափակչի խաղն ավարտվեց 3:1 հաշվով: