Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը իրատեսական չի համարում, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կարող են նաև արցախահայության իրավունքները ներառել։
Ճիշտ հակառակը՝ ես կարծում եմ, որ Ադրբեջանը հիմա կօգտվի Հայաստանի վարչապետի այդ հայտարարությունից, կներկայացնի այնպես, որ Հայաստանն է ապակառուցողական դիրքորոշում որդեգրել, և, դրա հիման վրա, կփորձի ավելի մեծացնել ճնշումը հատկապես Արցախի ուղղությամբ, այսինքն՝ կփորձի այնտեղ ավելի ակտիվորեն իրականացնել Արցախը հայաթափելու իր քաղաքականությունը»,- ասաց Բաղդասարյանը։
|