07:56, 14.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Բայերը ընդունել էր Ռոմային։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 2։2 հաշվով։ Հռոմը ներկայացնող թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լեանդրո Պարեդեսը՝ 2 անգամ աչքի ընկնելով 11 մետրանոցից։ 82-րդ րոպեին հյուրերի պաշտպան Ջանլուկա Մանչինին դարձավ ինքնագոլի հեղինակ։ 90+7-րդ րոպեին տանտերերից աչքի ընկավ Ստանիշիչը։

Լևերկուզենի Բայերը դիմակայությունում հաղթեց ընդհանուր 4։2 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ։

Բայերը եզրափակիչում կխաղա Ատալանտայի հետ։ Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 22-ին Իռլանդիայում, Դուբլինի Ավիվա ստադիոնում։

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 48 | 10.05.2024 / Միայն գոլեր, Բայեր, Ռոմա, Եվրոպայի լիգա

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Ատալանտան ընդունել էր Մարսելին։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3։0 հաշվով (առաջին խաղը՝ 1։1)։ Ատալանտան եզրափակիչում կխաղա Բայերի հետ։

Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 22-ին Իռլանդիայում՝ Դուբլինի Ավիվա ստադիոնում։

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 39 | 10.05.2024 / Մարսել, Ատալանտա, Եվրոպայի լիգա

Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Օլիմպիակոսն» ընդունել էր Աստոն Վիլլային։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2։0 հաշվով (առաջին խաղը՝ 4։2)։

Հունական թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Այուբ Էլ-Քաբին, որն առաջին խաղում հեթ-տրիկ էր գրանցել։

Օլիմպիակոսը Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում կխաղա Ֆիորենտինայի հետ։  Հանդիպումը կկայանա մայիսի 29-ին` Աթենքում։

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 46 | 10.05.2024 / Աստոն Վիլլա, Օլիմպիակոս, Կոնֆերենցիաների լիգա


Բրյուգեի մարզադաշտում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչ Բրյուգե-Ֆիորենտինա պատասխան հանդիպումը։ Թիմերը ոչ-ոքի խաղացին 1-1 հաշվով։ Առաջին հանդիպումն ավարտվել էր իտալական թիմի հաղթանակով՝ 3-2 հաշվով։

Երկու հանդիպումների ընդհանուր հաշվով (4-3) Ֆիորենտինան հաղթեց Բրյուգեին և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ, որտեղ կխաղա Աստոն Վիլլա-Օլիմպիակոս դիմակայության հաղթողի հետ:

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 48 | 09.05.2024 / Բրյուգե, Կոնֆերենցիաների լիգա, Ֆիորենտինա

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի Ռեալը ընդունել էր Բավարիային։ Իսպանական թիմը հաղթեց 2։1 հաշվով և դիմակայությունում առավելության հասնելով ընդհանուր 4։3 հաշվով, դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 47 | 09.05.2024 / Ռեալ, Չեմպիոնների լիգա, Բավարիա

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում ՊՍԺ-ն ընդունել էր Դորտմունդի Բորուսիային։ Գերմանական թիմը հաղթեց 1։0 հաշվով և դիմակայությունում առավելության հասնելով ընդհանուր 2։0 հաշվով, դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 58 | 08.05.2024 / ՊՍԺ, Բորուսիա Դ, Չեմպիոնների լիգա


Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Օլիմպիակոսը արտագնա խաղում հաղթեց Աստոն Վիլլային՝ 4-2: Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Այուբ Էլ-Քաաբին, ևս մեկ գոլ խփեց Սանտյագո Էսեն։ Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Օլի Ուոթքինսը և Մուսա Դիաբին:

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 83 | 03.05.2024 / Կոնֆերենցիաների լիգա, Օլիմպիակոս, Աստոն Վիլլա


Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Ֆիորենտինան սեփական հարկի տակ հաղթանակ տարավ Բրյուգեի նկատմամբ՝ 3-2։ Տանտերերի կազմում գոլերը խփեցին Ռիկարդո Սոտիլը, Անդրեա Բելոտին և Մ’Բալա Նզոլան։ Հյուրերի կազմում աչքի ընկան Հանս Վանակենը (11մ) և Իգոր Տիագոն։

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 83 | 03.05.2024 / Բրյուգե, Ֆիորենտինա, Կոնֆերենցիաների լիգա

ֆրանսիական Մարսելը տանը մրցեց Բերգամոյի Ատալանտայի հետ: Թիմերը խաղի մեկնարկին՝ 20 րոպեում, մեկական գոլ խփեցին և գրանցեցին ոչ-ոքի՝ 1-1:

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 68 | 03.05.2024 / Մարսել, Եվրոպայի լիգա, Ատալանտա

Գերմանիայի նորընծա չեմպիոն Լևերկուզենի Բայերը Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի դիմակայության առաջին խաղում հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց իտալական Ռոմային: Գոլի հեղինակ դարձան գերմանացիներ, հարձակվող Ֆլորիան Վիրցն ու կիսապաշտպան Ռոբերտ Անդրիխը:

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 75 | 03.05.2024 / Բայեր, Ռոմա, Եվրոպայի լիգա


Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ երկրորդ դիմակայության առաջին խաղում Դորտմունդի Բորուսիան ընդունեց ՊՍԺ-ին և հաղթեց 1-0 հաշվով։

Դորտմունդյան ակումբի միակ գոլը 36-րդ րոպեին խփեց գերմանացի հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը։

Դիմակայության պատասխան խաղը կկայանա մայիսի 7-ին Փարիզում։

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 61 | 02.05.2024 / Բորուսիա Դ, Չեմպիոնների լիգա, ՊՍԺ


Չեմպիոնական շքերթի ժամանակ երկրպագուներից մեկը Հենրիխ Մխիթարյանին է փոխանցել «բարդույթավորված միաստղանի» գրությամբ պաստառ. այսպես են երկրպագուները կոչել «Միլանին»։

Հենրիխը ժպտացել և հետ է տվել պաստառը։

 
 
Լուր / Տեսնել ավելին՝ X Դիտումներ՝ 90 | 01.05.2024 / «Ինտեր», Հենրիխ Մխիթարյան, «Միլան»

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մյունխենի Բավարիան հյուրընկալել էր Մադրիդի Ռեալին։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։

Խաղի հաշիվը 24-րդ րոպեին բացեց Վինիսիուս Ժունիորը։ 53-րդ րոպեին Լերոյ Սանեն վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 4 րոպե անց Հարի Քեյնն առաջ մղեց իր թիմին՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը։ Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ Վինիսիուսը դարձավ դուբլի հեղինակ՝ նույնպես աչքի ընկնելով 11 մետրանոցից։  Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 74 | 01.05.2024 / Ռեալ Մադրիդ, Չեմպիոնների լիգա, Բավարիա

Իտալական Ա Սերիայի 33-րդ տուրի շրջանակում Միլանը տանը 1:2 հաշվով պարտվեց Ինտերին: Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ: Ինտերի կազմում աչքի ընկան Աչերբին ու Թյուրամը, Միլանի կազմում՝ Տոմորին։

Այսպիսով, մրցաշրջանի ավարտից 5 տուր առաջ Հենրիխ Մխիթարյանի Ինտերը նվաճեց Սկուդետոն՝ անհասանելի դառնալով մրցակիցների համար։ Ա Սերիայի առաջնության 33 տուրից հետո Ինտերը վաստակել է 86 միավոր և առաջին տեղում է։ Միլանը վաստակած 69 միավորով 2-րդն է:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 107 | 23.04.2024 / ֆուտբոլ, Ա Սերիա

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Արազ Օզբիլիսն ավարտում է կարիերան և կառաջադրվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրություններում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Օզբիլիսը:

«Ֆուտբոլն ինձ տվել է ավելին, քան ես պատկերացնում էի: Ես ավարտում եմ ֆուտբոլային կարիերան, բայց այդ ավարտը նոր ճանապարհի սկիզբն է: Եթե չլինեին վնասվածքները, ես իմ ներուժով կկարողանայի այլ մակարդակում էլ խաղալ»,- ասաց Օզբիլիսը:

Լուր / Դիտումներ՝ 254 | 22.11.2023 / Արաս Օզբիլիս, ՀՖՖ

Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին դարձել է Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր: Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող առաջնության վերջին տուրում Հայաստանի տղամարդկանց թիմը մրցեց Անգլիայի հետ և առավելության հասավ 2,5-1,5 հաշվով:

Լուր / Դիտումներ՝ 264 | 21.11.2023 /


Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կորուստներ ունի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Խորվաթիայի դեմ վերջին խաղից առաջ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը և Ուգոչուկվու Իվուն չեն մեկնի Խորվաթիա: Ընտրանու ավագը բաց կթողնի հանդիպումը ընտրական փուլում ստացած 5-րդ դեղին քարտի, իսկ Իվուն՝ Ուելսի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընտրական փուլի վերջին հանդիպումըկանցկացնինոյեմբերի 21-ին` հյուրընկալվելով Խորվաթիայի ընտրանուն: Այդ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:

Լուր / Տեսնել ավելին՝ armenpress.am Դիտումներ՝ 257 | 20.11.2023 / Ուգոչուկվու Իվու, Վարազդատ Հարոյան

Չեմպիոնների լիգայի մեկնարկային տուրում Մադրիդի «Աթլետիկոն» 2-1 հաշվով Իսպանիայում հաղթեց պորտուգալական «Պորտուին»: Բոլոր գոլերը խփվեցին ավելացված ժամանակում: Պորտուգալական ակումբը 82-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով: Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի կազմում ավելացված ժամանակի 10-րդ րոպեին հաղթական գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը:

Գոլերը՝ Կանսեկո 91, Գրիզման 101 - Ուրիբե 96 (11մ)

Լուր / Դիտումներ՝ 315 | 08.09.2022 / Չեմպիոնների լիգա, «Պորտու», ՉԼ, «Աթլետիկո»

Չեմպիոնների լիգայի մեկնարկային տուրում բելգիական «Բրյուգեն» հաղթեց Լևերկուզենի «Բայերին»: Խաղի միակ և հաղթական գոլը 42-րդ րոպեին խփեց «Բրյուգեի» ֆուտբոլիստ Սիլան:

Գոլը՝ Սիլա 42
 

Լուր / Դիտումներ՝ 279 | 08.09.2022 / «Բայեր», Չեմպիոնների լիգա, «Բրյուգե», ՉԼ

Չեմպիոնների լիգայի առաջին տուրում իտալական «Նապոլին» 4-1 հաշվով հաղթեց անգլիական «Լիվերպուլին»: Լեհ Զելինսկիի դուբլին, կամերունցի Զամբո-Անգիսայի և արգենտինացի Սիմեոնեի գոլերին Անգլիայի փոխչեմպիոնից պատասխանեց կոլումբացի Դիասը: Խաղի 18-րդ րոպեին «Նապոլիի» հարձակվող Օսիմխենի 11 մետրանոց հարվածը հետ մղեց «Լիվերպուլի» դարպասապահը:

Գոլերը՝ Զելինսկի 5, 47, Զամբո-Անգիսա 31, Սիմեոնե, 44 - Դիաս 49

Լուր / Դիտումներ՝ 311 | 08.09.2022 / ՉԼ, «Լիվերպուլ», «Նապոլի», Չեմպիոնների լիգա

1 2 3 4 »
ԴԵՊԻ ՎԵՐ