06:15, 19.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ուկրաինական Բուչա քաղաքի իրադարձություններից հետո մտադիր է ամբողջությամբ արգելափակել Եվրամիություն ռուսական ածխի և նավթի ներկրումը։ Նրա խոսքով՝ «Բուչայում կատարված ռազմական հանցագործությունների պատասխանատվությունը կրում է ռուսական բանակը»։ Մակրոնը նաև հայտնել է, որ այս շաբաթ նա եվրոպացի գործընկերների հետ կքննարկի ՌԴ-ի դեմ հետագա պատժամիջոցների հարցը։

Լուր / Տեսնել ավելին՝ The Times of Israel | Դիտումներ՝ 238 | 04.04.2022 / Բուչա, Էմանուել Մակրոնը

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին Գերմանիային որակել է որպես Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների «գլխավոր արգելակող»։ «Եվրոպայում իրավիճակը շատ պարզ է։ Ամեն ինչ երևում է գագաթաժողովներում։ Գերմանիան վճռական պատժամիջոցների «գլխավոր արգելակողն» է», - ասել է նա։ Մորավեցկին նաև հերքել է լուրերը, թե Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի խրախուսում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:
 

Լուր / Տեսնել ավելին՝ Gazeta.ru | Դիտումներ՝ 263 | 04.04.2022 / Մատեուշ Մորավեցկի, պատժամիջոցներ


Միջերկրական ծովում ռետինե նավի խորտակման հետևանքով ավելի քան 90 միգրանտ է զոհվել: Նրանք փորձում էին Լիբիայից հասնել Եվրոպայի ափեր։ Փչովի փոխադրամիջոցում շուրջ 100 մարդ է եղել։

Լուր / Դիտումներ՝ 242 | 04.04.2022 / միգրանտներ, Նավաբեկություն

Սլովակիան չի կարող հրաժարվել ռուսական գազից, եթե նույնիսկ ստիպված լինի վճարել ռուբլով։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Ռիչարդ Սուլիկը։ «Գազի հոսքը չպետք է դադարի։ Եթե կա ռուբլով վճարելու պայման, ապա մենք կվճարենք ռուբլով»,-ասել է Սուլիկն՝ հավելելով, որ Սլովակիան կշարունակի ԵՄ-ի հետ հարցի վերաբերյալ ընդհանուր մոտեցման շուրջ տարվող աշխատանքը։

Լուր / Տեսնել ավելին՝ Reuters | Դիտումներ՝ 254 | 04.04.2022 / Գազ, Սլովակիա


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն այս շաբաթ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ կայանալիք հանդիպմանը մտադիր է կոչ անել նրան ուժեղացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ: Սա պայմանավորված է Մեծ Բրիտանիայի անհանգստությամբ՝ ՆԱՏՕ որոշ դաշնակիցների Ուկրաինային «հակամարտության կարգավորմանը» դրդելու կեցվածքով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիության դեսպաններն ապրիլի 6-ին մտադիր են քննարկել Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հարցը։

Լուր / Տեսնել ավելին՝ The Times | Դիտումներ՝ 230 | 04.04.2022 / Բորիս Ջոնսոն, Օլաֆ Շոլց, Եվրամիության

Ապրիլի սկզբից Լատվիան, Լիտվան և Էստոնիան դադարել են բնական գազ ստանալ Ռուսաստանից: Գազատրանսպորտային համակարգի օպերատոր Ուլդիս Բարիսը նշել է, որ կապույտ վառելիքի համար ռուբլով վճարելու մասին Մոսկվայի հայտարարությունն ազդանշան էր բալթյան երկրներին մատակարարումների կտրուկ կրճատման անհրաժեշտության մասին, քանի որ դրանց վրա «այլևս չի կարելի հույս դնել»:

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 274 | 03.04.2022 / Լատվիա, Էստոնիա, Ռուսաստան, Լիտվա

Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները չեն աշխատում, Twitter-ում հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին: «Ապացույցը ռուբլու փոխարժեքն է, որը վերադարձել է այն նշանակությանը, ինչ եղել է Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության սկսվելուց առաջ: Դա նշանակում է, որ մեր գործողությունները չաշխատեցին այնպես, ինչպես արևմտյան երկրների առաջնորդները ցանկանում էին», - եզրակացրել է Մորավեցկին։

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 229 | 02.04.2022 / Ռուսաստան, Լեհաստան

Գերմանիայի նախարար Ջեմ Օզդեմիրը գերմանացի վարորդներին կոչ է արել  ավտոմեքենայի փոխարեն օգտվել հեծանիվից, ավտոբուսից կամ գնացքից՝ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու համար: Իր քաղաքացիներին նա խորհուրդ է տվել նաև ավելի դանդաղ երթևեկել ավտոբուսներով՝ վառելիքի տնտեսման համար։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 260 | 01.04.2022 / տնտեսական ճգնաժամ, Գերմանիա

Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին որոշումը պետք է կայացնեն միայն այդ երկրի բնակիչները։ Ֆինլանդիան շատ արագ կկարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին, եթե նման որոշում կայացնի, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն՝ ընդգծելով, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի զինված ուժերը «լիովին համապատասխանում են դաշինքի չափանիշներին»։

Լուր / Տեսնել ավելին՝ НВ | Դիտումներ՝ 302 | 01.04.2022 / ՆԱՏՕ, Յենս Ստոլտենբերգ, Ֆինլանդիա

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում չի համաձայնել ռուբլով գազի դիմաց հաշվարկների առաջարկված սխեմայի հետ և գրավոր պարզաբանումներ է խնդրել։ Բացի դա, Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ ՌԴ գազի համար վճարումները կիրականացվեն բացառապես եվրոյով, վճարումները կփոխանցվեն Գազպրոմբանկին:

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 262 | 31.03.2022 / Ռուսաստան-Գերմանիա, Վլադիմիր Պուտին, Գերմանիա, Օլաֆ Շոլց

Եվրոպայում վերջին 65 տարվա ամենաչոր ձմեռներից մեկի պատճառով բնակիչները կարող են սկսել պատժվել ջրի ոչ ռացիոնալ օգտագործման համար։ Մասնավորապես, Իտալիայում գիշերային ժամերին ջրի օգտագործումը սահմանափակվել է, քաղաքներում շատրվաններն անջատվել են։ Ջուրը անհարկի վատնողների համար տուգանքը կազմում է մինչև 500 եվրո։

Տեղեկություն / Դիտումներ՝ 263 | 31.03.2022 / Եվրոպա


Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Կիևին մեղադրել է ապրիլի սկզբին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձի համար։ «Իրավիճակն այնպիսին է, որ մի քանի օր առաջ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը զանգահարել է Բուդապեշտում Ուկրաինայի դեսպանատուն՝ քննարկելու Հունգարիայի ընտրությունների արդյունքների վրա ազդեցության հնարավորությունը», - ասել է նախարարը:

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 277 | 30.03.2022 / Ուկրաինա, Հունգարիա

Չինաստանի Արտաքին գործերի նախարար Վան Յին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Երբ խոսքը վերաբերում է անվտանգության բարդ հարցերին, հեշտ է ասել՝ թշնամի կամ դաշնակից, սև կամ սպիտակ: Պետք չէ կիրառել ավելի բարդ մոտեցում: Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ինքնուրույն որոշելու իր արտաքին քաղաքականությունը»։

Լուր / Տեսնել ավելին՝ China Xinhua News | Դիտումներ՝ 280 | 30.03.2022 / Ժոզեպ Բորել, Վան Յին


Իռլանդիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ չորս ռուս դիվանագետներ պետք է լքեն երկիրը։

Լուր / Տեսնել ավելին՝ Газета.Ru | Դիտումներ՝ 228 | 30.03.2022 / Իռլանդիա, Ռուսաստան-Իռլանդիա


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, թե պետք է ձեռնպահ մնալ այնպիսի ձևակերպումներից ու գործողություններից, որոնք կարող են հանգեցնել Ուկրաինայում իրավիճակի սրմանը: Ֆրանսիայի ղեկավարն այսպես էր արձագանքել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը, որում նա Վլադիմիր Պուտինին «մսագործ» էր անվանել։  «Մակրոնը ճիշտ է․․․ Բայդենի խոսքերը ոչ թե կնպաստեն ռազմական գործողությունների թուլացմանը, այլ հակառակը՝ ավելի են շիկացնում իրավիճակը։ Բայդենը աղետ է»,- գրել է Le Figaro պարբերականը։
 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Le figaro | Դիտումներ՝ 330 | 29.03.2022 / Էմանուել Մակրոն, Ջո Բայդեն, Վլադիմիր Պուտին


Ուկրաինայից 2,3 մլն փախստական ընդունած Լեհաստանի գնահատականներով, մոտ կես միլիոն մարդ տեղափոխվել է այլ վայրեր: 

Լուր / Տեսնել ավելին՝ Bloomberg | Դիտումներ՝ 278 | 29.03.2022 / Ուկրաինական ճգնաժամ, Լեհաստան

Եվրոպայում կարող են գործել ռուսական Անվտանգության Դաշնային Ծառայության (ФСБ) առնվազն 620 գործակալներ. ռուսական հատուկ ծառայության ենթադրյալ աշխատակիցների ցանկը՝ անուններով և անձնական տվյալներով, հրապարակել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը: Թե հատկապես որ եվրոպական երկրներում են նրանք աշխատում, չի նշվում։

Լուր / Տեսնել ավելին՝ Deutsche Welle | Դիտումներ՝ 239 | 28.03.2022 / գաղտնի գործակալներ

Heineken խոշորագույն միջազգային գարեջրագործական ընկերությունը որոշել է հեռանալ ռուսական շուկայից: «Ներկա իրավիճակում Ռուսաստանում Heineken-ի բիզնեսի կառավարումն այլևս անվտանգ չէ»,- նշել են ընկերությունում: Heineken-ը մտադիր է Ռուսաստանում գործող բիզնեսը փոխանցել նոր սեփականատիրոջը: Մարտին Heineken-ը դադարեցրել էր բոլոր ներդրումները և գարեջրի արտահանումը Ռուսաստան:

Լուր / Տեսնել ավելին՝ lenta.ru | Դիտումներ՝ 267 | 28.03.2022 /

Իտալական խոշորագույն նավթագազային Eni ընկերությունը հայտարարել է ռուբլիով ձեռք բերվող ռուսական գազի դիմաց վճարելու անհնարինության մասին:

«Նրանք խնդրել են մեզ վճարել դրա դիմաց ռուբլիով։ Մենք չենք կարող դա անել, քանի որ մենք չունենք ռուբլի: Դա նախատեսված չէ նաև պայմանագրով, քանի որ համաձայն պայմանգրի հաշվարկները նախատեսված են Եվրո-ով», - նշել է Eni ընկերության ղեկավար Դեսկալցին։

Լուր / Տեսնել ավելին՝ lenta.ru | Դիտումներ՝ 233 | 28.03.2022 /

Բրիտանական Northumberland և Richmond ֆրեգատները ռազմական տեխնիկա և հանդերձանք են փոխադրել Էստոնիա, որտեղ բանակված Է ՆԱՏՕ-ի գումարտակը՝ Միացյալ Թագավորության հրամանատարությամբ: Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի նավերը  մասնակցել են Բալթիկ ծովում Դանիայի, Լատվիայի, Լիտայի, Շվեդիայի ու Էստոնիայի ուժերի հետ համատեղ զորավարժություններին։

Լուր / Տեսնել ավելին՝ Մեծ Բրիտանիայի ՊՆ | Դիտումներ՝ 267 | 28.03.2022 / ՆԱՏՕ, Միացյալ Թագավորություն
« 1 2 3 »
ԴԵՊԻ ՎԵՐ