03:29, 06.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

2009 - Ռազմական խռովություն վրացական բանակի Մուխրովանիի զրահատանկային գումարտակում։ 2004 - Պաբլո Պիկասոյի «Ծխամորճով տղան» կտավը աճուրդում վաճառվեց 104 միլիոն դոլարով: 2000 - Տեղի ունեցավ մոլորակների շքերթը, երբ Արեգակը, Յուպիտերը, Սատուրնը, Մարսը, Մերկուրին և Լուսինը մեկ շարքի վրա են գտնվել: 2000 - Միայն Հյուսիսային Ամերիկայում I love you համակարգչային վիրուսը միլիարդ դոլարի վնաս տվեց։ 1975 - Սուեզի ջրանցքի բացումը: 1955 - Ուժի մեջ մտավ Վարշավյան համաձայնագիրը: 1951 - Մեծ Բրիտանիայում ցուցադրվեց առաջին հատուկ խաղերի համար պատրաստված Nimrod համակարգիչը: 1949 - 10 եվրոպական երկրներ համաձայնագիր ստորագրեցին Եվրոպայի Խորհուրդ ստեղծելու մասին:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 49 | 05.05.2024 / Պատմության այս օրը, 5 մայիս


2006 - Ռուսաստանում արգելվեց Բորժոմիի վաճառքը, որը վրացական կողմը համարում է քաղաքական մտածված գործողություն: 1988 - «Կոկա Կոլան» դառնում է առաջին արևմտյան ընկերու­թյու­նը, որ գովազդ է գնում Խորհրդային Կենտրոնական հե­ռուս­տա­տեսությունից։ 1979 - Մարգարետ Թետչերը դառնում է Միացյալ Թագավորության առաջին և առայժմ միակ կին վարչապետը: 1932 - Հայտնի գանգստեր Ալ Կապոնեն ազատազրկման ենթարկվեց հարկեր չվճարելու պատճառով: 1932 - Ստոկհոլմի Ատլաս շրջանում գտնվող իր փոքրիկ բնակարանում գտնվեց 32 ամյա մարմնավաճառ Լիլի Լինդսթրոմի մարմինը։ 1913 - Երև­ա­նում բաց­վեց հե­ռա­խո­սա­յին ցան­ցը: 1904 - Հիմնադրվեց գերմանական «Շալկե 04» ֆուտբոլային ակումբը: 1878 - Թոմաս Էդիսոնն առաջին անգամ հրապարակային կերպով ցուցադրեց իր ստեղծած ձայնագրիչը:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 44 | 04.05.2024 / 4 մայիս, Պատմության այս օրը


2009 - The Mail on Sunday թերթը հաղորդում է, որ տանկերի հայ­րե­նիք Մեծ Բրիտանիան դադարում է այն արտադրել։ 2003 - Մոնղոլիայում նշում են Չինգիզ խանի ծննդյան օրը։ 2001 - Ջորջ Բուշի կինն ընդգրկվում է ԱՄՆ-ի ամենագեղեցիկ 50 կանանց ցանկում։ 1978 - Փոստային հասցեին առաջին անգամ սպամ՝ ոչ ցանկալի նամակ ուղարկվեց: 1947 - Ընդունվեց Ճապոնիայի հիմնական օրենքը` Սահմանադրությունը, որում մինչ օրս ոչ մի փոփոխություն չի կատարվել։ 1946 - Փա­րի­զում առա­ջին ան­գամ ցու­ցադր­վում է «բի­կի­նի» լո­ղազ­­գես­տը: 1937 - Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» վեպը արժանացավ Պուլիտցերյան մրցանակի: 1921 - Փարիզում ներկայացվում է Կոկո Շանելի  «Շանել N 5» օծա­նելիքը: 1904 - Ամերիկացի գյուտարար Ջորջ Փարկերը պատենտավորեց իր առաջին գրիչը: 1902 - ԱՄՆ-ում ստեղծվում է «Կոկա Կոլա» ընկերությունը։ 1791 - Վարշավայի սեյմը ընդունեց Լեհաստանի սահմանադրությունը, որը առաջինն էր Եվրոպայում։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Լուր / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 55 | 03.05.2024 / Պատմության այս օրը, 3 մայիս

Մայիսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11։00-17:00 սահմաններում էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Երևան քաղաքում, Արարատի, Կոտայքի, Սյունիքի  մարզերում։

Բնակավայրերի հասցեները՝ այստեղ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 47 | 03.05.2024 / հոսանքազրկում


2012 - Նյույորքյան աճուրդում 120 միլիոն ամերիկյան դոլլարով վաճառվում է Էդվարդ Մունքի «Ճիչ» նկարը: 2011 - ԱՄՆ հատուկ ծառայությունների ձեռնարկած գործողության ընթացքում Պակիստանի Աբբոտտաբադ քաղաքում ոչնչացվեց ժամանակի թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենը: 1991 - Գերագույն խորհուրդը և նախարարների խորհուրդը ընդունեցին համատեղ հայտարարություն Մարտունաշեն և Գետաշեն գյուղերում կատարված բռնությունների վերաբերյալ: 1945 - Բեռլինի գրավումը: 1892 - Մահացավ Ռոդ Այլենդի բնակչուհի Մերսի Բրաունը, ում մարմինը հատուկ արարողակարգով տեղափոխվել է՝ նրա մարմնից վամպիրական հոգին դուրս հանելու համար: 1876 - Բուլղարիայում նոր ապստամբություն է բռնկվում թուրք զավթիչների դեմ։ 1808 - Մադրիդի ժողովուրդը ոտքի ելավ պայքարելու ֆրանսիական զավթիչների դեմ։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Լուր / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 62 | 02.05.2024 / Պատմության այս օրը, 2 մայիս

Մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11։00-17:00 սահմաններում էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Երևան քաղաքում, Արարատի, Լոռու, Կոտայքի, Վայոց Ձորի  մարզերում։

Բնակավայրերի հասցեները՝ այստեղ։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 66 | 02.05.2024 / հոսանքազրկում

1979 - Էլթոն Ջոնն առաջին անգամ դարձավ էստրադայի աստղ աշխարհի մասշտաբով։ 1967 - Էլվիս և Պրիսցելա Փրեսլիների հարսանիքը։ 1961 - Ֆիդել Կաստրոն հայտարարեց, որ Կուբայում այ­լևս ընտ­րու­թյուններ չեն լինելու։ 1951 - Մյունխենից իր հեռարձակումներն է սկսում «Ազատություն» ռադիոկայանը: 1941 - Տեղի ունեցավ Օրսոն Ուելսի «Քաղաքացի Քեյնը» ֆիլմի պրեմիերան: 1889 - Առաջին անգամ վաճառքի հանվեց ասպիրինը։ 1885 - Օտտավայի փողոցներում առաջին անգամ վառ­վե­ցին է­լեկ­տրա­կան լապտերները։ 1840 - Անգլիայում առաջին անգամ վաճառքի են հանվում փոստային նամականիշներ: 1804 - Ռու­սա­կան զոր­քե­րի Երև­ան­յան առա­ջին ար­շա­վան­քը` զո­րա­վար Պ.Ցի­ցի­ա­նո­վի հրա­մա­նա­տա­րու­թյամբ: 1786 - Վիեննայում կայանում է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի առաջին ներկայացումը: 1707 - Շոտլանդիան և Անգլիան միավորվելով ստեղծում են Մեծ Բրիտանիան:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Լուր / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 59 | 01.05.2024 / 1 մայիս, Պատմության այս օրը


Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերի առաջարկվող փոփոխություններով պայմանավորված՝ ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով: Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: Առաջարկվում է Երևան քաղաքում սահմանել Ա և Բ գոտիներ:

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 237 | 29.11.2023 / Երևան, Հայկ Կոստանյան

Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 1-ից օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա: Տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով: «Վաղվանից՝ կրկին արև, իսկ դեկտեմբերի 1-ից՝ նաև զգալի տաքացում»,- գրել է Սուրենյանը:

Տեղեկություն / Դիտումներ՝ 277 | 27.11.2023 /


Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Տիգրան Մեծի պողոտա - Գլինկայի փողոցի խաչմերուկում: Մասնավորապես՝ Խորենացու փողոցից՝ Գլինկայի փողոցով դեպի Տիգրան Մեծի պողոտա և Սասունցի Դավիթ փողոցի խաչմերուկ նախկինում թույլատրվող «ուղիղ և աջ» և «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ, աջ և ձախ» և «միայն ձախ» ուղղություններով:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Yerevan.am Դիտումներ՝ 265 | 21.11.2023 / Երթևեկության փոփոխություն

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժի արգելքի պատճառով, որը սահմանվել է ձնահոսքի վտանգի պատճառով, Վերին Լարս անցակետում մոտ 700 հայկական բեռնատար է կուտակվել, որոնք պետք է մտնեն Ռուսաստան։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության Վերին Լարսի անցակետի մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ Նա հավելեց, որ Հայաստանի ուղղությամբ ևս մոտ 150 հայկական մեքենա է կուտակվել։ Հակոբյանը տեղեկացրեց, որ շարունակվող առատ ձյան պատճառով այսօր ճանապարհի փակ հատվածը չի բացվելու։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ԱԻՆ Դիտումներ՝ 245 | 20.11.2023 / Վերին Լարս, Ստեփանծմինդա-Լարս

Հունիսի 11-ին ժամը 10։00-17։00-ը տարբեր տևողությամբ կդադարեցվեն Երևանի և Արարատի, Կոտայքի, Շիրակի մարզերի մի շարք բնակավայրերի և փողոցներին էլեկտրամատակարարումը: Ընթերցողների հարմարավետության նպատակով armenlur կայքը անջատումները ներկայացնում է այբբենական կարգով։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 299 | 01.06.2022 / հոսանքազրկում


Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ԱԻՆ Դիտումներ՝ 277 | 26.05.2022 / ճանապարհներ, երթևեկություն

Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Կապան-Գորիս, Կապան-Քաջարան ավտոճանապարհներին մառախուղ է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ԱԻՆ Դիտումներ՝ 272 | 25.05.2022 / ճանապարհներ, երթևեկություն


Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։

Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ԱԻՆ Դիտումներ՝ 244 | 24.05.2022 / Ճանապարհները Հայաստանում


Մայիսի 11-ին ժամը 10։00-17։00-ը տարբեր տևողությամբ կդադարեցվեն Երևանի և Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի մի շարք բնակավայրերի և փողոցներին էլեկտրամատակարարումը: Ընթերցողների հարմարավետության նպատակով armenlur կայքը անջատումները ներկայացնում է այբբենական կարգով։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 276 | 11.05.2022 / հոսանքազրկում


Հանրապետության տարածքում՝  Մայիսի 11-ին առանձին շրջաններում, 12-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 11-14-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևանում՝ Մայիսի 11-12-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

  • Ժամը 100-ին՝ +12oC,
  • Ժամը 400-ին՝ +11oC, 
  • Ժամը 700-ին՝ +10oC,
  • Ժամը 1000-ին՝ +14oC,
  • Ժամը 1300-ին՝ +17oC,
  • Ժամը 1600-ին՝ +19oC,
  • Ժամը 1900-ին՝ +17oC,
  • Ժամը 2200-ին՝ +10o
Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 258 | 11.05.2022 / Եղանակի տեսություն, հարաբերական խոնավություն, Եղանակը Հայաստանում, մթնոլորտային ճնշում

Խեղդվողին ջրից դուրս բերելուց անմիջապես հետո պետք է շրջել նրան երեսնիվայր՝ հնարավորություն տալով, որ ջուրը և փսխման զանգվածները դուրս թափվեն բերանից, բայց չպետք է փորձել հեռացնել ողջ ջուրը, քանի որ շնչուղիներին անցած ջրի 50-60%-ը շատ արագ ներծծվում է անութային հունի մեջ։ Թոքերից ջուրը հեռացնելու նպատակով՝ 1․ տուժածին պետք է հենել օգնողի՝ ծունկը ծալած աջ ոտքի ազդրին՝ աշխատելով, որ նրա գլուխը լինի կոնքից ցած, 2․ տուժածի մեջքին հարվածելով՝ փորձել դուրս մղել ջուրը (մոտ 1 լիտր), 3․ փսխելու կամ հազ առաջանալու դեպքում պետք է աշխատել ամբողջությամբ մաքրել ստամոքսը և շնչուղիները։

Первая помощь при утоплении

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Doctors.am Դիտումներ՝ 302 | 07.05.2022 / խորհուրդներ, առաջին օգնություն

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ԱԻՆ Դիտումներ՝ 275 | 07.05.2022 / Ճանապարհները Հայաստանում

Ապրիլի 29-ին ժամը 10։00-17։00-ը տարբեր տևողությամբ կդադարեցվեն Երևանի և Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերի մի շարք բնակավայրերի և փողոցներին էլեկտրամատակարարումը: Ընթերցողների հարմարավետության նպատակով armenlur կայքը անջատումները ներկայացնում է այբբենական կարգով։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 293 | 29.04.2022 / հոսանքազրկում, ապրիլի 28
1 2 3 »
ԴԵՊԻ ՎԵՐ