Պետական եկամուտների կոմիտեի ծառայողները խուզարկություններ են իրականացնում Միհրան Պողոսյանի «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության գրասենյակում: Առանց որևէ բացատրության առգրավվում են տեխնիկան ու համակարգիչները: Իշխանությունների այս «ակտիվությունն» ակնհայտորեն կապված է Միհրան Պողոսյանի քաղաքական գործունեության, մասնավորապես՝ վերջին օրերին նրա կոչով կազմակերպված քաղաքացիական անհնազանդության գործողությունների հետ, որոնց մասնակցեցին մեծ թվով համակիրներ ու համաքաղաքացիներ:
|