13:30, 06.05.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Օլիմպիակոսը արտագնա խաղում հաղթեց Աստոն Վիլլային՝ 4-2: Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Այուբ Էլ-Քաաբին, ևս մեկ գոլ խփեց Սանտյագո Էսեն։ Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Օլի Ուոթքինսը և Մուսա Դիաբին:

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 64 | 03.05.2024 / Կոնֆերենցիաների լիգա, Օլիմպիակոս, Աստոն Վիլլա


Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Ֆիորենտինան սեփական հարկի տակ հաղթանակ տարավ Բրյուգեի նկատմամբ՝ 3-2։ Տանտերերի կազմում գոլերը խփեցին Ռիկարդո Սոտիլը, Անդրեա Բելոտին և Մ’Բալա Նզոլան։ Հյուրերի կազմում աչքի ընկան Հանս Վանակենը (11մ) և Իգոր Տիագոն։

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 62 | 03.05.2024 / Բրյուգե, Ֆիորենտինա, Կոնֆերենցիաների լիգա

ֆրանսիական Մարսելը տանը մրցեց Բերգամոյի Ատալանտայի հետ: Թիմերը խաղի մեկնարկին՝ 20 րոպեում, մեկական գոլ խփեցին և գրանցեցին ոչ-ոքի՝ 1-1:

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 46 | 03.05.2024 / Մարսել, Եվրոպայի լիգա, Ատալանտա

Գերմանիայի նորընծա չեմպիոն Լևերկուզենի Բայերը Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի դիմակայության առաջին խաղում հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց իտալական Ռոմային: Գոլի հեղինակ դարձան գերմանացիներ, հարձակվող Ֆլորիան Վիրցն ու կիսապաշտպան Ռոբերտ Անդրիխը:

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 54 | 03.05.2024 / Բայեր, Ռոմա, Եվրոպայի լիգա


Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ երկրորդ դիմակայության առաջին խաղում Դորտմունդի Բորուսիան ընդունեց ՊՍԺ-ին և հաղթեց 1-0 հաշվով։

Դորտմունդյան ակումբի միակ գոլը 36-րդ րոպեին խփեց գերմանացի հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը։

Դիմակայության պատասխան խաղը կկայանա մայիսի 7-ին Փարիզում։

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 42 | 02.05.2024 / Բորուսիա Դ, ՊՍԺ


Չեմպիոնական շքերթի ժամանակ երկրպագուներից մեկը Հենրիխ Մխիթարյանին է փոխանցել «բարդույթավորված միաստղանի» գրությամբ պաստառ. այսպես են երկրպագուները կոչել «Միլանին»։

Հենրիխը ժպտացել և հետ է տվել պաստառը։

 
 
Լուր / Տեսնել ավելին՝ X Դիտումներ՝ 71 | 01.05.2024 / «Ինտեր», Հենրիխ Մխիթարյան, «Միլան»

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մյունխենի Բավարիան հյուրընկալել էր Մադրիդի Ռեալին։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։

Խաղի հաշիվը 24-րդ րոպեին բացեց Վինիսիուս Ժունիորը։ 53-րդ րոպեին Լերոյ Սանեն վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 4 րոպե անց Հարի Քեյնն առաջ մղեց իր թիմին՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը։ Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ Վինիսիուսը դարձավ դուբլի հեղինակ՝ նույնպես աչքի ընկնելով 11 մետրանոցից։  Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 58 | 01.05.2024 / Ռեալ Մադրիդ, Չեմպիոնների լիգա, Բավարիա

Իտալական Ա Սերիայի 33-րդ տուրի շրջանակում Միլանը տանը 1:2 հաշվով պարտվեց Ինտերին: Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ: Ինտերի կազմում աչքի ընկան Աչերբին ու Թյուրամը, Միլանի կազմում՝ Տոմորին։

Այսպիսով, մրցաշրջանի ավարտից 5 տուր առաջ Հենրիխ Մխիթարյանի Ինտերը նվաճեց Սկուդետոն՝ անհասանելի դառնալով մրցակիցների համար։ Ա Սերիայի առաջնության 33 տուրից հետո Ինտերը վաստակել է 86 միավոր և առաջին տեղում է։ Միլանը վաստակած 69 միավորով 2-րդն է:

Լուր / Տեսնել ավելին՝ hushak Դիտումներ՝ 91 | 23.04.2024 / ֆուտբոլ, Ա Սերիա

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Արազ Օզբիլիսն ավարտում է կարիերան և կառաջադրվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրություններում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Օզբիլիսը:

«Ֆուտբոլն ինձ տվել է ավելին, քան ես պատկերացնում էի: Ես ավարտում եմ ֆուտբոլային կարիերան, բայց այդ ավարտը նոր ճանապարհի սկիզբն է: Եթե չլինեին վնասվածքները, ես իմ ներուժով կկարողանայի այլ մակարդակում էլ խաղալ»,- ասաց Օզբիլիսը:

Լուր / Դիտումներ՝ 243 | 22.11.2023 / Արաս Օզբիլիս, ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կորուստներ ունի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Խորվաթիայի դեմ վերջին խաղից առաջ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը և Ուգոչուկվու Իվուն չեն մեկնի Խորվաթիա: Ընտրանու ավագը բաց կթողնի հանդիպումը ընտրական փուլում ստացած 5-րդ դեղին քարտի, իսկ Իվուն՝ Ուելսի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընտրական փուլի վերջին հանդիպումըկանցկացնինոյեմբերի 21-ին` հյուրընկալվելով Խորվաթիայի ընտրանուն: Այդ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:

Լուր / Տեսնել ավելին՝ armenpress.am Դիտումներ՝ 244 | 20.11.2023 / Ուգոչուկվու Իվու, Վարազդատ Հարոյան

Չեմպիոնների լիգայի մեկնարկային տուրում Մադրիդի «Աթլետիկոն» 2-1 հաշվով Իսպանիայում հաղթեց պորտուգալական «Պորտուին»: Բոլոր գոլերը խփվեցին ավելացված ժամանակում: Պորտուգալական ակումբը 82-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով: Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի կազմում ավելացված ժամանակի 10-րդ րոպեին հաղթական գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը:

Գոլերը՝ Կանսեկո 91, Գրիզման 101 - Ուրիբե 96 (11մ)

Լուր / Դիտումներ՝ 305 | 08.09.2022 / Չեմպիոնների լիգա, «Պորտու», ՉԼ, «Աթլետիկո»

Չեմպիոնների լիգայի մեկնարկային տուրում բելգիական «Բրյուգեն» հաղթեց Լևերկուզենի «Բայերին»: Խաղի միակ և հաղթական գոլը 42-րդ րոպեին խփեց «Բրյուգեի» ֆուտբոլիստ Սիլան:

Գոլը՝ Սիլա 42
 

Լուր / Դիտումներ՝ 269 | 08.09.2022 / «Բայեր», Չեմպիոնների լիգա, «Բրյուգե», ՉԼ

Չեմպիոնների լիգայի առաջին տուրում իտալական «Նապոլին» 4-1 հաշվով հաղթեց անգլիական «Լիվերպուլին»: Լեհ Զելինսկիի դուբլին, կամերունցի Զամբո-Անգիսայի և արգենտինացի Սիմեոնեի գոլերին Անգլիայի փոխչեմպիոնից պատասխանեց կոլումբացի Դիասը: Խաղի 18-րդ րոպեին «Նապոլիի» հարձակվող Օսիմխենի 11 մետրանոց հարվածը հետ մղեց «Լիվերպուլի» դարպասապահը:

Գոլերը՝ Զելինսկի 5, 47, Զամբո-Անգիսա 31, Սիմեոնե, 44 - Դիաս 49

Լուր / Դիտումներ՝ 304 | 08.09.2022 / ՉԼ, «Լիվերպուլ», «Նապոլի», Չեմպիոնների լիգա


Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղում Միլանի «Ինտերը» սեփական խաղադաշտում 0-2 հաշվով պարտվեց Մյունխենի «Բավարիային»: Մյունխենցիների կազմում գոլի հեղինակ դարձավ գերմանացի վինգեր Լերոյ Սանեն, ինքնագոլի հեղինակ դարձավ «Ինտերի» իտալացի պաշտպան Դամբրոզիոն: Իտալիայի փոխչեմպիոնի կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը:

Գոլերը՝ Սանե 25, Դամբրոզիա 66 (ինքնագոլ)

Լուր / Դիտումներ՝ 295 | 08.09.2022 / «Ինտեր», Չեմպիոնների լիգա, «Բավարիա», ՉԼ


Չեմպիոնների լիգայի մեկնարկային տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական խաղադաշտում բրազիլացի հարձակվող Ռիշարլիսոնի դուբլի օգնությամբ 2-0 հաշվով հաղթեց ֆրանսիական «Մարսելին»: «Մարսելը» 47-րդ րոպեից խաղում էր տասը ֆուտբոլիստներով: Դաշտից հեռացվել էր Մբեմբան:

Գոլերը՝ Ռիշարլիսոն 76, 81

Լուր / Դիտումներ՝ 306 | 08.09.2022 / ՉԼ, «Մարսել», «Տոտենհեմ», Չեմպիոնների լիգա

Չեմպիոնների լիգայի առաջին տուրում Կատալոնական «Բարսելոնան» 5-1 հաշվով հաղթեց չեխական «Վիկտորիա Պլզենին»: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, մեկական գնդակ խփեցին կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն և իսպանացի Վինգեր Ֆերան Տորեսը:

Գոլերը՝ Կեսիե 13, Լևանդովսկի 34, 48, 67, Տորես 71 - Սիկորա 44

Լուր / Դիտումներ՝ 287 | 08.09.2022 / «Վիկտորիա Պլզեն», Չեմպիոնների լիգա, ՉԼ, «Բարսելոնա»

Չեմպիոնների լիգայի մեկնարկային տուրի 2-րդ խաղային օրը Ամստերդամում «Այաքսը» հյուրընկալեց Շոտլանդական «Գլազգո Ռենջեյրսին»: Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով խոշոր՝ 4:0 հաշվով:

Գոլերը՝ Ալվարես 17, Բերգեյս 32, Կուդուս 33, Բերգվեյն 80

Լուր / Դիտումներ՝ 294 | 07.09.2022 / «Գլազգո Ռենջեյրս», Չեմպիոնների լիգա, «Այաքս», ՉԼ


Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային խաղում Լիսաբոնի «Սպորտինգը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց Եվրոպայի լիգայի հաղթող Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: «Սպորտինգը» երեք գոլերն էլ փխեց երկրորդ խաղակեսում:

Գոլերը՝ Էդվարդս 65, Տրինկան 67, Սանթուշ 82 

Լուր / Դիտումներ՝ 312 | 07.09.2022 / ՉԼ, «Սպորտինգ», Չեմպիոնների լիգա, «Այնտրախտ»

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղային 1-ին  օրվա միակ ոչ ոքին գրանցվեց Ավստրիայում: Խաղի 28-րդ րոպեին հաշիվը բացեց «Զալցբուրգի» ֆուտբոլիստ Օկաֆորը, իսկ միլանցիների պատասխան գոլը 40-րդ րոպեին խփեց բելգիացի կիսապաշտպան Ալեքսիս Սալեմակերսը:

Գոլերը՝ Օկաֆոր 28 - Սալեմակերս 40

Լուր / Դիտումներ՝ 303 | 07.09.2022 / ՉԼ, Չեմպիոնների լիգա, «Զալցբուրգ», «Միլան»

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային խաղում «Սևիլիան» սեփական հարկի տակ 0:4 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»: Սիթիի կազմում դուբլ ձևակերպեց թիմի նորեկ Հոլանդը, իսկ մեկական անգամ աչքի ընկան Ֆոդենը և Դիաշը:

«Սևիլիա» 0։4 «Մանչեսթեր Սիթի»

Գոլերը՝ Հոլանդ 20, Ֆոդեն 58, Հոլանդ 67, Դիաշ 92 

Լուր / Դիտումներ՝ 330 | 07.09.2022 / «Մանչեսթեր սիթի», Չեմպիոնների լիգա, ՉԼ, «Սևիլիա»

1 2 3 »
ԴԵՊԻ ՎԵՐ