Միայն գոլեր. Բավարիա-Ռեալ 2։2

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մյունխենի Բավարիան հյուրընկալել էր Մադրիդի Ռեալին։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։

Խաղի հաշիվը 24-րդ րոպեին բացեց Վինիսիուս Ժունիորը։ 53-րդ րոպեին Լերոյ Սանեն վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 4 րոպե անց Հարի Քեյնն առաջ մղեց իր թիմին՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը։ Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 7 րոպե առաջ Վինիսիուսը դարձավ դուբլի հեղինակ՝ նույնպես աչքի ընկնելով 11 մետրանոցից։  Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:


Լուր | Տեսնել ավելին՝ hushak | Դիտումներ՝ 77 | Ավելացրեց՝ Moder-003 | 01.05.2024 | 08:12 Ռեալ Մադրիդ, Չեմպիոնների լիգա, Բավարիա