Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրից հետաձգված խաղում Տոտենհեմն ընդունել էր Մանչեսթեր Սիթիին։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Խաղի հաշիվը 51-րդ րոպեին բացեց Էրլինգ Հոլանդը։ Հանդիպման վերջնամասում նորվեգացին դարձավ դուբլի հեղինակ՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը։ Տոտենհեմը 63 միավորով մնաց 5-րդ տեղում և կորցրեց լավագույն քառյակում հայտնվելու շանսը։ Մանչեսթեր Սիթին 88 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը և առաջնության ավարտից 1 տուր առաջ 2 միավորով գերազանցում է Արսենալին։ Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:
|