Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղում Միլանի «Ինտերը» սեփական խաղադաշտում 0-2 հաշվով պարտվեց Մյունխենի «Բավարիային»: Մյունխենցիների կազմում գոլի հեղինակ դարձավ գերմանացի վինգեր Լերոյ Սանեն, ինքնագոլի հեղինակ դարձավ «Ինտերի» իտալացի պաշտպան Դամբրոզիոն: Իտալիայի փոխչեմպիոնի կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը: Գոլերը՝ Սանե 25, Դամբրոզիա 66 (ինքնագոլ)
|