«Տավուշում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովի նիստերը հուսադրում են Եվրամիությանը»,- իր X-էջում գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
|
«Տավուշում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովի նիստերը հուսադրում են Եվրամիությանը»,- իր X-էջում գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
|
Արտաքին գործերի նախարարությունում այսօր կայացել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ» համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությունը: Համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ ԵՄ կողմից՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
|
Մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհին՝ Էլիզաբեթ երկրորդը։ Լուրը հաստատել է Բուքինգեմյան պալատը։
|
Ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է երկրի տարածքում արտակարգ դրություն մտցնելու մասին: Համապատասխան կարգը կսկսի գործել այսօրվանից։ Ավելի վաղ արտակարգ դրություն մտցենելուն հավանություն էր տվել Հունգարիայի խորհրդարանը։ Օրբանն ընդգծել է, որ կառավարությանը անհրաժեշտ է «մանևրելու տարածք»՝ անհրաժեշտության դեպքում մարտահրավերներին արագ արձագանքելու համար:
|
Ավստրիան դեռ դեմ է Ռուսաստանից գազի մատակարարումների վրա էմբարգոյի սահմանմանը, քանի որ այդ միջոցը անընդունելի է երկրի համար։ Այս մասին հայտնել է Ավստրիայի թվայնացման և էկոնոմիկայի նախարար Մարգարեթե Շրամբոքը։ Միևնույն ժամանակ նա Եվրամիությանն առաջարկել է գազի արդյունահանման համար օգտագործել ֆրեկինգը։ «Թերթաքարային գազը էկոլոգիապես մաքուր ճանապարհով արդյունահանելու մեթոդներ կան, պետք չէ աչք փակել և արդարացնել 20 տարի առաջվա տեխնոլոգիական վիճակը»,- ասել է ավստրիացի նախարարը:
|
Թուրքական ռազմական ինքնաթիռները մեկ օրում 90 անգամ խախտել են Հունաստանի օդային տարածքը և երեք թռիչք կատարել հունական կղզիներում: Թուրքական ինքնաթիռները Հունաստանի օդային տարածքը անդադար խախտում են տարեսկզբից։ Թուրքիայի և կառավարությունը, և քաղաքական ընդդիմությունը տարիներ շարունակ բացահայտորեն սպառնացել է գրավել Էգեյան ծովի հունական կղզիները։ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա, կարծես, հարմար նախադեպ է ստեղծում Թուրքիայի համար՝ ուժեղացնելու իր ռազմական ագրեսիան Հունաստանի դեմ:
|
Տասը եվրոպական ընկերություններ հաշիվներ են բացել «Գազպրոմբանկում»՝ ռուբլով գազի վճարման համար: ՌԴ-ից գազի չորս ներկրողներ արդեն վճարել են ռուսական արժույթով։
|
«Գազպրոմը» ապրիլի 27-ից կդադարեցնի գազի մատակարարումը Բուլղարիա։ ՌԴ էներգետիկայի նախարարության կայքում ասված է, որ Bulgargaz-ը ապրիլի 26-ին ստացել է համապատասխան ծանուցում։ Հիշեցնենք՝ ավելի վաղ Բուլղարիան հայտարարել էր, որ մտադիր չէ վառելիքի համար վճարել ռուբլով։
|
Եվրոպայում գազի գինը կրկին կտրուկ թանկացել է այն բանից հետո, երբ մամուլում հայտնվել են հրապարակումներ, որ Լեհաստանը այլեւս ռուսական գազ չի ստանում։ 1000 խմ-ի դիմաց գազի սակագինն արդեն հասել է 1184 դոլար սահմանին։
|
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենն ասել է.
Պարտված թեկնածուն ընդգծել է, որ քվեարկության արդյունքների վերաբերյալ «ոչ մի ափսոսանք և չարություն» չի զգում: «Այս պարտության մեջ ես չեմ կարող հույս չզգալ. այն պետք է վկայի և ֆրանսիացի, և եվրոպացի քաղաքական գործիչներին իրենց հանդեպ ֆրանսիացի ժողովրդի մեծ անվստահության մասին, որն այլևս չի կարելի անտեսել»,- ասել է Մարին Լը Պենը:
|
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խորհրդարանում հերթական անգամ ենթարկվել է անխնա քննադատության կարանտինի ընթացքում ապօրինի երեկույթներ անցկացնելու համար։ Զղջալով և ներողություն խնդրելով իր քայլերի համար՝ Ջոնսոնը, այնուամենայնիվ, պնդել է, թե տեղյակ չի եղել, որ խախտում է կարանտինային կանոնները։ Վարչապետի ընդդիմախոսները նրա պնդումները որակել են տարակուսելի և նույնիսկ վիրավորական։ Ըստ Բրիտանիայի քաղաքական շրջանակների՝ Ջոնսոնին հրաժարական է սպառնում։
|
Եվրահանձնաժողովը (ԵՀ) վերլուծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը ռուբլիով գազի վճարման մասին և նախազգուշացրել ԵՄ անդամ երկրներին, որ նա խախտում է Եվրամիության պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ուկրաինայում հատուկ գործողության սկսվելուց հետո։
|
Իսպանական RIU հյուրանոցների ցանցը հրաժարվում են բնակեցնել ռուս զբոսաշրջիկներին, այդ թվում՝ ԱՄԷ-ում, Դոմինիկյան Հանրապետությունում, Մալդիվներում և Շրի Լանկայում։
|
Գերմանիայում մարտ ամսվա տվյալներով, տարեկան սղաճի ցուցանիշը հասնել է 7․3 տոկոսի, ինչը համարվում է պատմական ռեկորդ։ Վերջին անգամ դրան մոտ ցուցանիշ արձանագրվել է 1992 թվականի մարտ-մայիս ամիսներին, երբ սղաճը կազմել է 6․2 տոկոս։ Գերմանիայում արագացել է նաև սպառողական ապրանքների գնաճը` 5․5 տոկոսից հասնելով 7․6 տոկոսի։
|
Բելգիան մտադիր է վերսկսել Կիևում իր դեսպանատան աշխատանքը: Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Սոֆի Ուիլմսը։ Դեսպանատունն անվտանգության նկատառումներով փակվել էր մարտին, անձնակազմը տարհանվել էր՝ Ուկրաինյում ռուսական զորքերի լայնամասշտաբ օպերացիայի մեկնարկից հետո։
|
Մոլդովայի «Մոլդովգազ» գազաբաշխիչ ընկերությունը դիմել է «Գազպրոմին»՝ խնդրելով ավելի շատ ժամանակ տրամադրել գազի դիմաց պարտքը մարելու համար։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոլդովան մայիսի 1-ին կարող է զրկվել գազից մատակարարումից՝ ռուսական կողմին պարտքը չվճարելու պատճառով: «Մոլդովգազի» պարտքը գնահատվում է 709 մլն դոլար։
|
Եվրամիությունը չի ցանկանում, որպեսզի Ուկրաինան տանուլ տա Ռուսաստանի հետ պատերազմում, այդ պատճառով էլ կշարունակի սպառազինություն տրամադրել Կիևին։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Նրա խոսքով՝ 1 մլրդ եվրոն, որը Եվրամիությունը հատկացրել է Ուկրաինայի զինված ուժերին, «այնքան էլ զգալի գումար չէ՝ հաշվի առնելով, թե որքան է ԵՄ-ն ամեն օր ծախսում ՌԴ-ից վառելիք գնելու համար»։
|
«Գազպրոմը» որոշել է դուրս բերել իր մենեջերներին և ապրանքանիշը «Gazprom Germania» խմբի ակտիվներից: «Գազպրոմի խմբի մասնակցությունը գերմանական Gazprom Germania GmbH ընկերությանը 2022 թվականի մարտի 31-ին դադարեցնելու կապակցությամբ, մենք հայտարարում ենք հետևյալը. ներդրումային օբյեկտները պետք է դադարեցնեն «Գազպրոմ» ապրանքանիշերի օգտագործումը, այդ թվում՝ անվանումներում և ապրանքանիշերում, որպեսզի խուսափեն «Գազպրոմ» խմբի հետ իրենց գործունեության հետագա նույնացումից: «Գազպրոմ» խումբը հետ է կանչում նաև իր ներկայացուցիչներին GAZPROM Germania GmbH-ի կառավարման մարմիններից, դուստր ձեռնարկություններից և նրանց ներդրումային օբյեկտներից»,- ասվում է գազային կոնցեռնի հայտարարությունում:
|
Իսպանիայի կառավարությունը որոշում է ընդունել Թագավորությունում Ռուսաստանի դեսպանատան մոտ 25 դիվանագետի արտաքսելու մասին։ «Առավոտյան մենք որոշել ենք Իսպանիայից արտաքսել ռուս դիվանագետներին և Իսպանիայում ՌԴ դեսպանատան անձնակազմին, որոնք սպառնալիք են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը»,- ասել է Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալվարեսը:
|
Ուկրաինացի փախստականների թիվը, որոնք Լեհաստան են ժամանել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության սկսվելու պահից, գերազանցել է 2․5 միլիոնը:
|